Հնդկաստանում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել

Armenpress 11:04, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում, որտեղ կորոնավիրուսի տարածման վատագույն ցուցանիշներն են գրանցվում, մեկ օրում մահացության նոր ռեկորդ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախօրեին երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 4 187 մարդ:

Երկրում ընդհանուր մահերի թիվը կազմում է 238 հազար 270:

24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 401 հազար 078 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 21 մլն 892 հազար 676 է:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել 167 մլն 346 հազար 544 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am