1000х90.jpg (78 KB)

Հայաստանի թիավարները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերին

Armenpress 22:00, 7 Մայիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հունգարիայի Ցեգետ քաղաքում մայիսի 12-13-ին կանցկացվի  թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային  միջազգային մրցաշար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար  մայիսի ութից  ուսումնամարզական հավաք կկազմակերպի: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի  ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը:  

Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:

Վարկանիշայինի ավարտից հետո, նույն Ցեգետ քաղաքում, հայ պատվիրակները  կմասնակցեն  մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am