1000х90.jpg (78 KB)

Առաջին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունք

Armenpress 19:40, 7 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստիքային զենքի տիրապետման գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մայիսի 7-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, անձնակազմին ուսուցանվել են հրազենի մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am