Եվրոպա լիգայի եզրափակիչում կմրցեն «Վիլիառեալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»- ը

Armenpress 00:54, 7 Մայիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչում կմրցեն «Վիլիառեալ»-ը և «Մանեչսթեր Յունայթեդ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռոմա»-ն Հռոմում ընդունեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, որին առաջին խաղում պարտվել էր 6:2 հաշվով: Պատասխան խաղում «Ռոմա»-ին հաղթեց 3:2 հաշվով, սակայն դուրս չեկավ եզրափակիչ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կպայքարի ԵԼ չեմպիոնի կոչման համար երկու խաղերի ընդհանուր 5:8 հաշվով հաղթանակի շնորհիվ:

Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Արսենալ»-ը մրցեց «Վիլիառեալ»-ի հետ: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց և իսպանական «Վիլիառեալ»-ը կշարունակի պայքարը, քանի որ առաջին խաղում  հաղթել էր 1:2 հաշվով:

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 26-իn:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am