1000х90.jpg (78 KB)

ՀՖԿՍՊԻ-ում քննարկվել են բուհի միջազգային համագործակցության հեռանկարները

Armenpress 23:08, 6 Մայիս, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳՄՍ փոխնախարարը և ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը քննարկել են բուհի միջազգային համագործակցությանը վերաբերող առանցքային հարցեր, մասնավորապես անդրադարձել են օտարերկրյա դիմորդների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելության և ուսումնառության կազմակերպման հնարավորություններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է բուհում ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանմիջավայրի ապահովումը, ինչը կգրավի նաև մեծաթիվ օտարերկրացի ուսանողների: Այս համատեքստում քննարկվել են ՀՖԿՍՊԻ կրթականծրագրերի միջազգայնացման և լրացուցիչ մասնագիտական կրթության զարգացման հնարավորությունները, բուհում վերապատրաստմանծրագրերի բազմազանության ապահովումը: 

Բուհի միջազգայնացման շրջանակում առաջարկվել է նաև ընդլայնել միջբուհական համագործակցությունը՝ դիտարկելով նաև ուսանողների և դասախոսների կարճաժամկետ ու երկարաժամկետ փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը կարող է ներառվել ինստիտուտի զարգացման ռազմավարական ծրագրում: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր աջակցությունն է հայտնել բուհի ներկայացրած առաջարկներին և արդյունավետհամագործակցության պատրաստակամություն հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am