ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետը հանդիպել է ռազմական համալսարանի կուրսանտների հետ

Armenpress 21:20, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Մարտիկյանի հանդիպումը համալսարանի կուրսանտների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Ա. Մարտիկյանը կուրսանտներին ներկայացրել է մարտական գործողությունների որոշ դրվագների վերլուծություններ, անդրադարձել հետախույզի մասնագիտության կարևորությանն ու զինված ուժերում սպայի դերակատարմանը:

Ըստ աղբյուրի՝ նա ռազմական համալսարանի ղեկավարության հետ քննարկել է նաև մասնագիտական պատրաստության արդյունավետության բարձրացման ուղիները:

         

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am