ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների ձևաչափի մասին որոշումը մնում է Պուտինին. Բլինքեն

Armenpress 21:13, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի և Վաշինգտոնի ապագա հարաբերությունների ձևաչափի հետ կապված որոշումը մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ուկրաինական ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք կնախընտրեինք առավել կայուն, կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փաստացի որոշումը մնում է նախագահ Պուտինին: Նա և Ռուսաստանը կարող են իրենց գործողություններով որոշել փորձել ունենալ առավել կանխատեսելի և կայուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Բլինքենը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am