ԱՄՆ-ն և Իրանը կարող են լիարժեք վերադառնալ միջուկային գործարքին Վիեննայի նոր ռաունդում

Armenpress 20:50, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն հնարավոր է համարում հաջորդ շաբաթ Վիեննայում պաշտոնական Վաշինգտոնի և Թեհրանի վերադարձն իրանական միջուկային ծրագրի իրականացման գործողությունների պլանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հատուկ հեռախոսային բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Հնարավոր է արդյոք, որ մենք կտեսնենք փոխադարձ վերադարձ առաջիկա շաբաթներին կամ վերադարձի վերաբերյալ հասկացվածություն: ժամանակը ցույց կտա, քանի որ դա քաղաքական որոշման հարց է, որը պահանջվում է Իրանի կողմից»,- ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am