Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում. Մհեր Աբրահամյան

Armenpress 14:19, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միությունը շարունակում է իր  նոր նախագիծը՝ UBA Talks. հարցազրույցների շարք ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների հետ:

Նախագծի հերթական թեման նվիրված է թվային բանկինգին: IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ Հայաստանի բանկերի միությունը զրուցել է թվային բանկինգի առավելությունների, հնարավոր ռիսկերի և հեռանկարների մասին: Անդրադարձել է եղել նաև ֆինանսական կառույցների հանդեպ հանրության վստահության, բանկ-հաճախորդ կապի ամրապնդման հարցերին, ինչպես նաև առաջիկա տարիներին բանկային համակարգի զարգացման հիմնական միտումներին և հեռանկարներին:

Զրույցի ընթացքում փորձ է արվել բացահայտել նաև զրուցակցի ոչ մասնագիտական կողմերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am