ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները նշել են Պուտինի եւ Բայդենի հանդիպման հնարավոր վայրերը

Armenpress 13:02, 6 Մայիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթնաժողովի անցկացման համար հնարավոր վայրերի թվում նշում են Ռեյկյավիկը, Պրահան, Լյուբլյանան եւ Բաքուն: Այդ մասին հաղորդել Է Politico-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Այն ժամանակ երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատրաստվեն հնարավոր անհատական հանդիպման, նրանց օգնականները կփորձեն որոշել լավագույն վայրը…»,-գրում Է հրատարակությունը:ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առանձին երկրներ արդեն առաջարկել են իրենց գլխավոր քաղաքները՝ որպես հնարավոր հարթակ միջոցառումների անցկացման համար: Դրանց թվում են՝ Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Ավստրիան:Մինչդեռ, ամերիկացի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները թերթին հայտնել են, որ չարժե բացառել նաեւ այլ քաղաքներ՝ որպես հանդիպման հնարավոր վայր:Մայիսի 4-ին Բայդենը հայտարարել Է, որ ինքը «հուսով Է եւ սպասում Է» Պուտինի հետ հանդիպման, երբ հունիսի կեսերին Եվրոպա կուղեւորվի ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու համար, G7-ի գագաթնաժողովին եւ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին: Ամերիկացի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները կարծում են՝ լավ Է, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպի մոտ գտնվող երկրներից մեկի մայրաքաղաքում:Հնարավոր տարբերակներից նրանք նշել են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը, Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահան, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան եւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:Ապրիլի վերջին ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել Է, որ Բայդենը կարեւոր Է համարում Պուտինի հետ շփվել ուղղակիորեն՝ նպատակ ունենալով փորձել երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի կանխատեսելի դարձնել:Սալիվանն ընդգծել Է, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ներկայում «ակտիվորեն քննարկում են» նման հանդիպում կազմակերպել «այս ամռանը երրորդ երկրում, Եվրոպայում»,-հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am