Նոր ավազամրրիկը հասել Է Պեկին

Armenpress 11:46, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի թվով հինգերորդ ավազամրրիկը մայիսի 5-ի ցերեկը հասել Է Պեկին, օդում սաստիկ զգալի են փոշին ու ավազը: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի առաջին եւ վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղ ավազամրրիկը մարտի 15-ին տեղի Է ունեցել Պեկինում, երբ օդի որակը կտրուկ վատացել Է եւ աղտոտվածությունը հասել առողջության համար վտանգավոր մակարդակի, երկրորդը տեղի Է ունեցել մարտի 28-ին, երրորդը՝ ապրիլի 15-ին, իսկ չորրորդը՝ ապրիլի 26-ին: Պեկինի ժամանակով մոտավորապես 13:40-ին (Երեւանի ժամանակով 08:40-ին), Պեկինի օդերեւութաբանական ծառայության տվյալներով, քամին նկատելիորեն սաստկացել Է քաղաքում, Չինաստանի մայրաքաղաքի արեւմուտքում քամու պոռթկումները հասնում են 7-8 բալի, ճանապարհներին տեսանելիությանը կազմում Է 3-5 կիլոմետր:

Օդում զգացվում Է փոշու ուժեղ հոտ: Պեկինի օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ հրապարակել Է նախազգուշացման «կապույտ» մակարդակ՝ կապված վերահաս ավազամրրիկի եւ ուժեղ քամու հետ: Իշխանությունները բնակիչներին հանձնարարում են տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ավտոմեքենաները չկայանել մեծ ծառերի եւ բարձր շենքերի մերձակայքում, մանկապարտեզներին եւ դպրոցներին հանձնարարվել Է դադարեցնել բոլոր պարապմունքներն ու միջոցառումները բաց օդում: Փորձագետները Պեկինում ավազամրրիկների բարձր հաճախականությունը բացատրում են եղանակային պայմաններով. ավազուտային շրջաններում այս տարվա մարտին համեմատաբար տաք Է եղել, իսկ տեղումները՝ քիչ, որն Էլ դարձել Է ավազամրրիկների առաջացման հիմնական պատճառը: Դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի ավազուտներում ձնածածկույթը շատ քիչ Է եղել, քան սովորաբար լինում Է ընթացիկ տարեշրջանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am