Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից «վերակենդանացման նշաններ» է նկատում

Armenpress 17:52, 5 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է ստեղծել համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: Ուրախ եմ արձանագրել, որ Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները: Լիահույս ենք, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կհետևի, այլ կհամակարգի գործընթացները»,- ասաց Այվազյանը:

Ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել էին հայտարարություն, որով կոչ էին արել վերադարձնել բոլոր գերիներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am