1000х90.jpg (78 KB)

Նախագահը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Սյունիքում ծրագրերի հնարավորությունը

Armenpress 19:56, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա աշխատանքները:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին և մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին: Նա մասնավորապես կարևորել է մարզի սահմանամերձ համայնքների, բնակչության կենցաղային, սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում հիմնադրամի հնարավոր ներգրավվածությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am