ՈՒԵՖԱ-ն թույլատրել է հավաքականներին Եվրո-2020-ին հայտավորել ավելի շատ ֆուտբոլիստների

Armenpress 17:01, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, թույլ կտա հավաքական թիմերին առավել ընդլայնված հայտացուցակ ունենալ Եվրո-2020-ի ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ընտրանիները 23 ֆուտբոլիստների փոխարեն կարող է հայտավորել 26 մարզիկի:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,  Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am