1000х90.jpg (78 KB)

Եվրամիությունում սկսել են կորոնավիրուսի դեմ չինական Vero Cell պատվաստանյութի գնահատումը

Armenpress 15:52, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) աստիճանական փորձաքննության գործընթացով սկսել Է կորոնավիրուսի դեմ չինական Vero Cell պատվաստանյութի ուսումնասիրությունը: Այդ մասին ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեղամիջոցների հարցերով EMA-ի կոմիտեն սկսել Է COVID-19-ի դեմ Sinovac Life Sciences-ի կողմից մշակված Vaccine (Vero Cell) Inactivated պատվաստանյութի rolling review գործընթացը»,-ասվում Է ռելիզում:

Այդ գնահատումն սկսելու որոշումը հիմնված Է լաբորատոր հետազոտությունների (նախակլինիկական տվյալների) եւ կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքների վրա, որոնք ենթադրում են, որ պատվաստանյութն առաջացնում Է հակամարմինների մշակում, որոնք ուղղված են COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսի դեմ եւ կարող են օգնել հիվանդությունից պաշտպանվելուն:

ԵՄ-ի կարգավորիչը պատվաստանյութի համապատասխանությունը ԵՄ-ի ստանդարտներին գնահատում Է ըստ արդյունավետության, անվտանգության եւ որակի:

rolling review ընթացակարգը մի գործիք Է, որը EMA-ն օգտագործում Է հեռանկարային դեղամիջոցի գնահատումն արագացնելու համար՝ հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ժամանակ:

Ներկայում այդ ընթացակարգով գնահատվում Է եւս երեք պատվաստանյութ՝ ռուսաստանյան Sputnik V-ն, ինչպես նաեւ CureVac-ի CVnCoV-ն եւ Novavax-ի NVX-CoV2373-ը: Այժմ ամբողջ ԵՄ-ում կենտրոնացված կերպով թույլատրված Է կիրառել չորս պատրաստուկ. Pfizer/BioNTech-ը, Moderna-ն, AstraZeneca-ն եւ Johnson&Johnson-ը:

Բացի այդ, Եվրահանձնաժողովն ամբողջ ԵՄ-ի համար մատակարարման պարտավորագրեր Է կնքել ֆրանս-բրիտանական Sanofi-GSK-ի եւ գերմանական CureVac-ի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am