Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա «Ռոմա»-ից  

Armenpress 14:32, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառությունը: Ֆոնսեկան «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվակնանի հունիսին և ուներ 2+1 ձևաչափով պայմանագիր:

Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է «Պորտուն», Դոնեցկի «Շախտյորը» և այլն:

«Ռոմա»-ն վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է, իսկ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում զիջեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 2:6 հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am