«Օրրան»-ը շարունակում է աջակցության ծրագրերը Հայաստանում հաստատված արցախցի երեխաներին

Armenpress 14:00, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է աջակցության ծրագրերը պատերազմից տուժած արցախցիներին:

«Եթե բնակություն եք հաստատել Հայաստանի Հանրապետությունում և ունեք 6-14 տարեկան երեխաներ, ապա կարող եք զանգահարել (010535167, 010538672, 094430869) «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն և գրանցվել աջակցություն ստանալու համար: Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը (կամ պատճենները)»,-նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am