ԱՄՆ-ում աճում Է սահմանի վրա անօրինական միգրանտների ձերբակալությունների թիվը. CNN

Armenpress 13:56, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունն ապրիլին օրական գրեթե 6 հազար անօրինական միգրանտ Է ձերբակալել Մեքսիկայի հետ սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության նախնական տվյալները:

Ինչպես նշում Է հեռուստաալիքը, մարտին ամերիկացի սահմանապահներն օրական շուրջ 5,5 հազար անօրինական միգրանտներ են ձերբակալել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին: Միեւնույն ժամանակ, ինչպես հեռուստաալիքին հայտնել Է ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, օրական մոտավորապես 1,5 հազար մարդ խուսափում Է հանդիպել իրավապահների հետ, թեեւ նրանց սահմանապահ ծառայությունը ֆիքսում Է տեխնիկական միջոցների օգնությամբ:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում աշխատանքն սկսել Է միգրացիայի ոլորտում այն նախաձեռնությունների եւ սահմանափակումների կրճատմանը ձեռնամուխ լինելուց, որոնք մտցվել Էին նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից: Սպասելով զիջողության, հազարավոր միգրանտներ ուղեւորվել են ԱՄՆ, իշխանությունները իրադրությունը հարավային սահմանին համարել են ճգնաժամային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am