Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են 19 հայ գերիների

Armenpress 16:42, 3 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի զինծառայողները 44-օրյա պատերազմի ավարտից հետո խոշտանգել և սպանել են 19 հայ գերիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

«Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`

Էդուարդ Շահգելդյան Արսեն Ղարախանյան Բենիկ Հակոբյան Էլենա Հակոբյան Սերժիկ Վարդանյան Էլլա Վարդանյան Գենադի Պետրոսյան Յուրիկ Ասրյան Միշա Մովսիսյան Անահիտ Մովսիսյան Նինա Դավթյան Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

Էրիկ Մխիթարյան Գագիկ Մկրտչյան Արայիկ Պողոսյան Վարդգես Ղազարյան Յուրի Ադամյան Արթուր Մանվելյան Նարեկ Բաբայան»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am