1000х90.jpg (78 KB)

Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Armenpress 19:27, 30 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:

«Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ մյուս կողմի դիրքորոշումները, պատմությանը նայել նրանց աչքերով, մեզ դնել նրանց տեղը: Այս գործընթացը ժամանակատար է: Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց հստակ պատմական ճշմարտությունը, ինչպես արել է Լիտվան»,- նշել է Լանդսբերգը՝ համոզմունք հայտնելով, որ փաստերը պետք է ներկայացվեն և գնահատականի արժանանան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am