Ադրբեջանը փորձում է կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իր խախտումները. Թաթոյան

Armenpress 14:14, 30 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով` Ադրբեջանի իշխանությունները փորձում են կեղծ խաղաղասիրությամբ ծածկել իրենց խախտումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թաթոյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ադրբեջանի իշխանությունները հիմա աշխարհում փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է, հակամարտությունն ավարտված է, մեր սահմանների հետ կապված որևէ խնդիր չկա, և մենք գնում ենք առաջ, դեպի խաղաղություն: Դրանով նրանք թողնում են խաղաղության համար միակողմանի պատասխանատվությունը մեզ վրա և իրենց կեղծ խաղաղասիրությամբ` շղարշ ապահովելով միջազգային հանրության համար, ծածկում են իրենց խախտումները»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը հավելեց, որ անում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ծածկել այդ խախտումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am