Էմիրաթական Կարմիր մահիկը սննդի 260 ծանրոց է տրամադրել Հայաստանում սովորող մուսուլման ուսանողներին

Armenpress 21:40, 28 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամադան ամսվա ամենամյա ծրագրի շրջանակներում Էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում ԱՄԷ դեսպանության միջոցով սննդի 260 ծանրոց է տրամադրել Հայաստանի Հանրապետության տարբեր համալսարաններում սովորող մուսուլման ուսանողներին՝ այդպիսով ամրապնդելով նվիրատվության և հանդուրժողականության արժեքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից, նախաձեռնությունը նվիրատվության ծրագրի շարունակությունն է, որը մեկնարկել է ապրիլի սկզբից և որի ընթացքում սննդի շուրջ 830 արկղեր են տրամադրվել Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am