Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց էլ Թուրքիան պատասխանատվություն չի կրում. ԵԽ պատգամավոր

Armenpress 21:18, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի անդամ, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով համակարգող Միխալ Գալերը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այսքան տարի անց Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում:

«Իրական ողբերգությունն այն է, որ Թուրքիան իր վրա պատասխանատվություն չի վերցնում նույնիսկ 106 տարի անց: Սեփական պատմությունն ամբողջությամբ ընդունելը, ողբերգական պահերը հաստատելը ՝ «այլևս երբեք»-ն ընդգծելով, զոհերի սերունդների ներումը ստանալու հնարավորություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am