Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հալեպում տեղի է ունեցել ջահերով երթ

Armenpress 12:44, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Հալեպում ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միության (ՍԵՄ) Կենտրոնական Վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել ջահերով աննախադեպ երթ՝ մասնակցությամբ հայ հոգևոր և համայնքային կազմակերպությունների ղեկավարների և անդամների, ՀՄԸՄ-ականների ու հարյուրավոր երիտասարդների։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am