1000х90.jpg (78 KB)

Երևանի Չարենցի փողոցում կգործի «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույց

Armenpress 19:37, 22 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի 75 հասցեին (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am