Քեյփթաունում բռնկված հրդեհն ահագնանում է. այն հանգցնելու ուղղությամբ աշխատում է շուրջ 5 հազար հրշեջ

Armenpress 21:50, 19 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու բռնկված մեծ հրդեհը մարելու համար հրշեջներից կարող է պահանջվել առնվազն երկու օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Քեյփթաունի քաղաքապետ Դեն Պլատոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 18-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող լեռներում: Կրակը տարածվել և հասել է Քեյփթաունի համալսարանի գրադարանին: Հրդեհի պատճառով փակվել է մայրաքաղաքն ու Դուրբան քաղաքը միացնող մայրուղին:

Մեծ հրդեհի հետևանքով արդեն ամբողջովին այրվել են մայրաքաղաքում գտնվող թեյի այգին և մեկ ռեստորան:

Քաղաքապետը նշել է, որ վերջին ժամերի ընթացքում կրակն ավելի է ուժեղացել և այս պահին այն այրել է շուրջ 500 հա տարածք: Իրավիճակը սրում է նաև ուժեղ քամին՝ 16-18 մ/վրկ հզորությամբ: Կրակը հանգցնելու ուղղությամբ աշխատում է 4,5-5 հազար հրշեջ, որոնց օգնում են նաև կամավորներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am