Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Armenpress 14:08, 17 Ապրիլ, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում ապրիլի 16-ին կատարված 70 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,- ասված է հրապարակման մեջ:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2599 դեպք: Կատարվել է 23 037 թեստավորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am