1000х90.jpg (78 KB)

ՄիԳ-31 կործանիչն օդ Է բարձրացել Խաղաղ օվկիանոսի երկնքում ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռի կալանման համար

Armenpress 10:20, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան ՄիԳ-31 կոծանիչը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքի երկնքում՝ Կամչատկայի հարավ - արեւելյան ափի երկայնքով ուղեկցել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ռազմավարական ինքնաթիռը: Ապրիլի 16-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի ջրատարածության օդային տարածքի վերահսկողության ռուսաստանյան միջոցները հայտնաբերել են ՌԴ-ի պետական սահմանին մոտեցող օդային թիրախ:

«Դրա ճանաչման եւ ուղեկցման համար Կամչատկայի երկրամասի օդանավակայանից բարձրացել Է ՄիԳ-31 կործանիչը: Կործանիչի անձնակազմն օդային թիրախը նույնականացրել Է որպես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135 հետախուզական ռազմավարական ինքնաթիռ»,- ասել են նախարարությունում՝ նշելով, որ հետախույզն ընթացել Է Կամչատկայի հարավ - արեւելյան ափի երկայնքով: «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- ընդգծել են ռազմական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am