Խաչատուր Կիրակոսյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար

Armenpress 11:48, 14 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որոշմամբ` Խաչատուր Կիրակոսյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- նշված է վարչապետի որոշման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am