Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման ժամկետները

Armenpress 21:11, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է զորքերն Աֆղանստանից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ չտեղավորվելով ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից համաձայնեցված ժամկետի՝ մայիսի 1-ի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք մնացած զորքերը կսկսենք դուրս բերել մինչ մայիսի 1-ը և նախատեսում ենք բոլոր զորքերը երկրից դուրս բերել մինչ սեպտեմբերի 11-ը՝ ահաբեկչությունների տարելիցը»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը:   

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 11-ը վերջնական ժամկետն է, սակայն հնարավոր է, որ զորքերը դուրս կբերվեն «մինչ այդ ժամկետը»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am