«Իմ քայլը» խմբակցությունը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը

Armenpress 10:44, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում առաջադրել է Լևոն Բունիաթյանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բունիաթյանի թեկնածությունը խորհրդարանին ներկայացրեց խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը:

«Պարոն Բունիաթյանը մասնագիտությամբ ճարտարագետ է: Վերջին աշխատանքը՝ 2019թ. մինչ օրս աշխատել է «Էներգի Գրուպ» ընկերությունում, որպես տեխնիկական տնօրեն: Քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, կուսակցական պատկանելիություն չունի»,- ասաց Թունյանը:

Լևոն Բունիաթյանը նշեց, որ խորհրդարանի կողմից ընտրվելու դեպքում իր փորձն ու գիտելիքները ներդնելու է ՀԾԿՀ իրավասության ներքո կարգավորվող գործընթացներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am