Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ

Armenpress 18:16, 9 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախատեսված է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Ապրիլի 10-ին Ստամբուլում նաև տեղի կունենա թուրք-ուկրաինական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը, որը վարելու են երկու երկրների նախագահներy:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am