«Թվիթեր»-ը 2020 թվականին ավելի քան 3.7 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել

Armenpress 21:45, 7 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թվիթեր» ընկերության եկամուտները նախորդ տարի կազմել են 3.716 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ընկերության կողմից ապրիլի 7-ին տարածած զեկույցում:

Ընկերությունը 2020 թվականի վերջի տվյալներով ունի ավելի քան 5500 աշխատակից, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ավելի քան 35 գրասենյակում:

«Թվիթեր»-ի ղեկավարությունն իր համար նպատակ է դրել, որ մինչև 2025 թվականը աշխատակիցների առնվազն կեսը լինեն կանայք, իսկ շուրջ մեկ քառորդը՝ տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am