1000х90.jpg (78 KB)

Վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից պաշտոնից ազատման դիմում չի ստացել

Armenpress 11:02, 31 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ազատման դիմում վարչապետի աշխատակազմն այս պահի դրությամբ չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, թե Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:

«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- նշեց Գևորգյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am