Կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

Armenpress 10:39, 30 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

 «ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am