Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին

Armenpress 14:10, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի   անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  այն հայտարարությանը, որով նա առաջարկել էր ՀՀ վարչապետին անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին Ներքին Բազմաբերդի բնակիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով: 

«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր փառահեղ քաղաքական կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է փախչել, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, որ ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին»,- եզրափակեց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am