1000х90.jpg (78 KB)

ՀՀ վարչապետի աշխատակազմն Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդագրի հիմնավորումներն ուղարկել է նախագահի աշխատակազմին

Armenpress 17:32, 11 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմն արդեն նախագահի աշխատակազմին է ուղարկել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագրի հիմնավորումները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար: Մարտի 11-ին նախագահն առաջարկությունն առարկություններով վերադարձրել է:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am