Կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը

Armenpress 12:46, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 90-րդ տարում վախճանվել է խորհրդային դաշնակահար, մանկավարժ, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Դմիտրի Բաշկիրովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է ջութակահար Լև Մարկիզը:

«Այսօր 89 տարեկանում մահացել է դաշնամուրի ռուսական դպրոցի երևելի ներկայացուցիչներից մեկը՝ Դմիտրի Բաշկիրովը: Տասնամյակների ընթացքում նա խորը և վառ հետք է թողել, որպես դաշնակահար և փայլուն մանկավարժ»,- նշել է ջութակահարը:

Բաշկիրովը ծնվել է 1931թ., Թբիլիսիում: 1950թ. տեղափոխվել է Մոսկվա և դասավանդել Մոսկվայի կոնսերվատորիայում: 1980-ականների վերջին Բաշկիրովը հաստատվել է Մադրիդում և ավելի քան 25 տարի ղեկավարել Մադրիդի Բարձրագույն երաժշտական դպրոցի դաշնամուրի ամբիոնը: 1990թ. Դմիտրի Բաշկիրովն արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչման:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am