2020 թվականին Ռուսաստանում ծայրահեղական ուղղվածության 500 հանցագործություն է բացահայտվել

Armenpress 16:40, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի ոստիկանության աշխատակիցները բացահայտել են ծայրահեղական ուղղվածության 500 հանցագործություն: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ մարտի 3-ին զեկուցմամբ հանդես գալով նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք Է ներկայացնում ծայրահեղականությունը: Անցյալ տարի ներքին գործերի մարմինների աշխատակիցների կողմից բացահայտվել Է ծայրահեղական ուղղվածության 500 հանցագործություն կամ արձանագրվածների ընդհանուր քանակի 60 տոկոսը»,- ասել Է նա:

Կոլոկոլցեւն ընդգծել Է, որ 2020 թվականին կատարվել Է համալիր աշխատանք այդ ուղղությամբ՝ բոլոր շահագրգռված նախարարությունների եւ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, եկեղեցիների եւ Էթնիկական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախարարը նաեւ հայտնել Է, որ 2020 թվականին ավելի քան 100 հազար ծայրահեղական ինտերնետ-ռեսուրս Է արգելափակվել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ, եւս հեռացվել Է ծայրահեղական ուղղվածության ավելի քան 7,5 հազար նյութ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am