COVID-19. Հայաստանում գրանցվել վարակվելու 265, առողջացման 85 և մահվան 2 նոր դեպք

Armenpress 11:22, 28 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 058 դեպք, որոնցից 163 394-ն` առողջացման, 3192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 729 267 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փետրվարի 27-ին կատարվել է 4 661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 85 և մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am