Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար

Armenpress 16:18, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի իշխանությունները ծրագրում են 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հասարակական տրանսպորտն անվճար դարձնել մինչև 18 տարեկանների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Այդպիսով հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն կստանա շուրջ 80 հազար մարդ:

Քաղաքային իշխանությունները գնահատել են, որ երկու երեխա ունեցող ընտանիքներն այդպիսով կկարողանան տնտեսել տարեկան 550 եվրո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am