Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 81 դեպք

Armenpress 16:05, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից մահացել է 81 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է IRNA-ն, այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Կորոնավիրուսից մահացության ընդհանուր դեպքերի թիվը հասել է 59980-ի: «Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19– ով վարակման շուրջ 7975 նոր դեպք: Նրանցից 418-ը հոսպիտալացվել են»,-ասել է խոսնակը: Ապաքինվել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 1 մլն 386 հազար 534 մարդ: Վարակված մոտ 3729 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am