ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել

Armenpress 12:15, 27 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ջորջիա նահանգում մեկ շարժիչով ինքնաթիռի ընկնելու հետևանքով մահացել է առնվազն 3 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռի  ընկնելու վայրին մոտ գտնվող տան բնակիչները տարհանվել են վառելիքի արտահոսքի պատճառով:

Դեռևս հայտնի չէ, թե որն է ինքնաթիռի կործանման պատճառը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am