Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

Armenpress 13:05, 20 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:

«Նախապատրաստվող նյութերի շրջանակում բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն»,-հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am