Կառավարությունը հաստատեց արցախահայությանը ևս 4 ամիս ֆինանսական աջակցության տրամադրման կարգը

Armenpress 13:26, 18 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 2020 թվականի պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով ամսական կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտից։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարությունը հաստատեց վերոնշյալ ծրագրով աջակցության կարգը:

Միջոցառման շահառու կհանդիսանան Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։

Արցախում 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուները, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց գումարները կվճարվեն կենսաթոշակի հետ։

Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումները կընդունվեն առցանց՝ օոliոe.ssa.am կայքէջում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am