Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը

Armenpress 11:32, 18 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստմանգիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներՄիխայիլ և Սերգեյ Սադոևներընվագարանագործության խմբերից մեկում աշակերտներինուսուցանել են լարային նվագարանների պատրաստման,վնասված մասերի վերանորոգման և վերականգնման հմտություններ, ինչպես նաև տվյալ ընտանիքի նվագարանին անհրաժեշտ բնական հումքի տեսակների փայտամշակման գաղտնիքները, փայտի չորացման և առանձին դետալների պատրաստման գործընթացը (դուդուկի, շվիի, զուռնայի ղամիշներ, պիպիչներ և այլն):Աշակերտների մյուս խմբում ուսուցանվել են քանոնի, քամանչայի և թառի համեմատաբար պարզ մասերի,գործիքի կմախքներիև առանձին դետալների(միդիատորներ, հենակներ,ականջներ)պատրաստման, նվագարանների վերանորոգման հմտություններ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը կարևորվում է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառներից մեկի՝ ազգային նվագարանագործության կենսունակության ապահովմամբ, ինչպես նաև այդ արվեստի գիտելիքների ու հմտությունների բնականոնփոխանցման խթանմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am