ԱԻՆ-ն զգուշացնում է քամու ուժգնացման մասին

Armenpress 15:18, 17 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում փետրվարի 17-ի ցերեկը սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զգուշացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 Հայաստանի տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-22-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

 Երևանում փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը, 21-ի գիշերը՝ թաց ձյուն, փետրվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am