1000х90.jpg (78 KB)

Արցախում 48 թեստավորումների արդյունքում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել

Armenpress 13:11, 17 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, առայսօր  ընդհանուր առմամբ, կատարվել է 20 հազար 285 թեստավորում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով  պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար  Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am