1000х90.jpg (78 KB)

ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ե՛ւ համագործակցության, ե՛ւ առճակատման պատրաստակամության մասին

Armenpress 14:48, 16 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը դիտարկում Է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների տարբեր տարբերակներ: Այդ մասին հաղորդել Է El Mundo-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե նրանք (Ռուսաստանը) ցանկանում են բախումներ, մենք պատրաստ ենք: Եթե նրանք ցանկանում են համագործակցություն, մենք ուրախ կլինենք»,-ընդգծել Է նա:

Դաշինքի ղեկավարը նշել Է Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը սպառազինությունների մրցավազքի վերսկսման վտանգի պատճառով:

Այդուհանդերձ, Ստոլտենբերգը կարծում Է, որ Մոսկվայի հետ հարկավոր Է երկխսություն վարել ուժի եւ վճռականության դիրքից: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն բացահայտորեն միջամտում Է երկրի ներքին գործերին՝ քաղաքական եւ տնտեսական զսպման հասնելու նպատակով, օգտագործելով ինչպես պատժամիջոցների մեխանիզմները, այնպես Էլ քաղաքական սադրանքները: Մասնավորապես, նա նշում Է վարկաբեկումը՝ Ռուսաստանի մասին ապատեղեկատվության եւ բացահայտ ֆեյքերի տիրաժավորման ճանապարհով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am