IT նոր դուստր ձեռնարկություն՝ Հայփոստի կազմում

Armenpress 12:46, 16 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայփոստը գրանցել է նոր ձեռնարկություն՝ «Այնովեյշն» (iNovation): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից:

«Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է: Ընկերությունը զբաղվելու է Հայփոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով,  վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով,  բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ,  թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն: «Հայփոստը» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի Հայփոստի առաջընթացին: «Այնովեյշն»-ը թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին եք՝ կայքերի մշակում, բջջային հավելվածների մշակում, համակարգային համակարգերի մշակում,  համակարգերի ներկառուցում»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am